Մասիմիլիանո Ալեգրի. »Երբեմն թվում է, թե սատանան է հորինել ֆուտբոլը»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է թիմի պարտությունը «Ինտերի» հետ Իտալիայի Սուպերգավաթի խաղում (2:3). Միլանյան ակումբը հաղթական գոլը խփեց 121-րդ րոպեին։

«Սա իսկական խաղ էր, լավ փորձություն մեզ համար՝ հասկանալու, թե որտեղ ենք գտնվում: Ցավոք, երբեմն թվում է, թե ֆուտբոլը սատանան է հորինել։ Միամիտ սխալ թույլ տվեցինք, հանդիպման վերջնամասում, բայց խաղացինք այս պահին Իտալիայի ուժեղագույն թիմի դեմ ու մի քանի հնարավորություն ստեղծեցինք։ Ավարտից հինգ վայրկյան առաջ պարտվելը ցավալի է, բայց մենք պետք է օգտագործենք այդ զայրույթը Ա Սերիայի, Իտալիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի համար: Պետք է նայենք առաջ: Թիմը առաջադիմում է հատկապես ֆիզիկապես։ Այս խաղը չստացվեց այնպես, ինչպես մենք էինք ցանկանում, ուստի այժմ մենք կենտրոնանալու ենք առաջնության վրա»,- Ալեգրի  խոսքերն է մեջբերում Football Italia պարբերականը: