Մադրիդի «Ռեալը» պատմության մեջ երկրորդ անգամ 5 անգամ անընդմեջ հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ։

Մադրիդի «Ռեալը» պատմության մեջ երկրորդ անգամ 5 անգամ անընդմեջ հաղթանակ  տարավ  «Բարսելոնայի» նկատմամբ։

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Բարսելոնային» (3:2 լրացուցիչ ժամանակ):

Մադրիդյան ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ հինգ անգամ անընդմեջ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ։

Առաջին անգամ դա տեղի  է ունեցել 1962-ից 1965 թվականներին, երբ «Ռեալի» հաղթական խաղերի շարքը «Բարսելոնայի» դեմ կազմում էր 7 խաղ։

Վերջին անգամ «Բլաուգրանային» հաջողվել է հաղթել 2019 թվականի մարտի 2-ին կայացած խաղում։

2022 թվականի մարտի 20-ին ակումբները կհանդիպեն Լա Լիգայի երկրորդ տուրում։ Խաղը կկայանա Իսպանիայի մայրաքաղաքում։