ՀՖՖ մրցավարներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն ՌԴ-ում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները շաբաթական 3 անգամ ֆիզպատրաստության մարզումներ են անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Մարզումներն անցկացնում է Արման Ալաբերքյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հաղորդվում է, որ մարզումների ավարտից հետո ՀՖՖ մրցավարները փետրվարի 1-ից 12-ը Սլավիկ Ղազարյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք կանցկացնեն ռուսական Կրիմսկ քաղաքում, որին կմասնակցի 35 մրցավար և 5 հրահանգիչ:

Հավաքի ընթացքում կդասախոսեն հատուկ հրավիրված մասնագետներ՝ ՖԻՖԱ-ի հրահանգիչ Ալան Սնոդին (Հյուսիսային Իռլանդիա) և ՖԻՖԱ-ի ֆիզպատրաստության հրահանգիչ Գժեգոժ Կժոսեկը (Լեհաստան)։