Հայտնի է Բունդեսլիգայի՝ դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը (լուսանկար)

«Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը ճանաչվել է Գերմանիայի առաջնության՝ դեկտեմբեր ամսվա լավագույն խաղացող։ Այս մասին հայտնում է լևերկուզենյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ձմռան առաջին ամսում չեխ ռմբարկուն մասնակցած 4 խաղում դարձել է 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ «Բայերի» բոլոր ֆուտբոլիստները դեկտեմբերին 12 գոլ են խփել։

2021/22 մրցաշրջանում 25-ամյա Շիկը Բունդեսլիգայի 15 խաղում իր ակտիվում ունի 17 գոլի և 3 գոլային փոխանցում:

https://twitter.com/bayer04fussball/status/1481642476481908741?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1481642476481908741%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fsport24.ru%2Fnews%2Ffootball%2F2022-01-13-shik-priznan-igrokom-mesyatsa-v-bundeslige