Ֆերան Տորես. « Նորամուտը «Բարսայում» հպարտության առիթ է, սակայն պետք է քրտնաջան աշխատել»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերան Տորեսը, ով կատալոնական ակումբի կազմում իր նորամուտը նշեց Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում (2:3), ամփոփել է խաղը։

«Նորամուտը «Բարսայում» հպարտության առիթ է, սակայն պետք է քրտնաջան աշխատել և կատարելագործվել, սա դեռ սկիզբն է»,- գրել է Տորեսը Twitter-ում

21-ամյա ֆուտբոլիստին  ընդմիջմանը  փոխարինեց Աբդե Էզալզուլին։