Հայտնի գերմանացի մրցավարը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը

Գերմանացի ֆուտբոլային մրցավար Ֆելիքս Ցվայերը դադարեցրել է կարիերան Դորտմունդի «Բորուսիայի» խաղացողների քննադատությունից հետո, հայտնում է Tagesschau-ը՝ Bild TV-ին հղումով։

Ըստ աղբյուրի՝ մրցավարն այլևս չի սպասարկի հանդիպումները և ցանկանում է հոգեբանորեն վերականգնվել,  անդրադառնալ Դորտմունդում կայացած խաղից հետո տեղի ունեցած իրադարձություններին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի Մյունխենի «Բավարիայի» հետ խաղից հետո (2:3) քննադատել էր Ցվայերի մրցավարությունը՝ հիշելով այն սկանդալը, որում նախկինում ներգրավված էր մրցավարը։

Ավելի վաղ Ցվեյերը վկա էր  դատավոր Ռոբերտ Հոյցերի գործով, ով դատապարտվել էր պայմանավորված խաղերին մասնակցելու համար։։