«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումը (2-3).
«Միշտ էլ ցավալի է պարտվելը, բայց ես հպարտ եմ թիմով: Մենք իսկապես լավ խաղացինք: Ցանկանում էինք տիրել գնդակին, սակայն չկարողացանք դիմանալ նրանց հակագրոհներին, բայց ես հպարտ եմ թիմով։ Երևում է, որ մենք մեծ աշխատանք ենք կատարում, թիմը համախմբված է, և հուսով ենք, որ արդյունքները շուտով կբարելավվեն: