«Բավարիայի» կիսապաշտպան Քինսլի Կոմանը մեկնաբանել է մյունխենյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգումը։
«Ես շատ ուրախ եմ պայմանագիրս երկարաձգելու համար, քանի որ «Բավարիան» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է, և ես գիտեմ, որ ես այստեղ շատ հնարավորություններ ունեմ: Ես ակումբում եմ 2015 թվականից. մենք նման ենք մեծ ընտանիքի։ Այստեղ ամեն ինչ կատարյալ է։
Կարիերայիս լավագույն տարիները դեռ առջևում են, և ես ուրախ եմ դրանք անցկացնել Մյունխենի «Բավարիայում»: Իմ ամենամեծ նպատակը Չեմպիոնների լիգան կրկին հաղթելն է»,- Կոմանի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը։