Սերժ Գնաբրին աստղաբաշխական աշխատավարձ է պահանջում «Բավարիայից»

«Բավարիայի» վինգեր Սերժ Գնաբրին և նրա գործակալները ակումբից տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ են պահանջում։ Հենց այդ պայմաններով է գերմանացի ֆուտբոլիստը պատրաստ երկարաձգել մյունխենցիների հետ համաձայնագրի ժամկետը, որն ավարտվում է 2023 թվականի ամռանը, հաղորդում է Bild-ը։

Ըստ աղբյուրի՝ «Բավարիան» դեռ պատրաստ չէ Գնաբրիին նման գումար առաջարկել։ Նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները դադարեցվել են:

2021/22 մրցաշրջանում Գնաբրին «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում միասին անցկացրել է 25 խաղ, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը 26-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։