Փոլ Սքոուլզը նշել է երկու մարզչի, որոնց ցանկանում է տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը նշել է երկու մասնագետի, որոնց կցանկանար տեսնել «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնում։

«Դա Կոնտեն և Պոչետինոն են: Ես կցանկանայի տեսնել այդ մարզիչներից մեկին: Մենք գիտենք, որ Կոնտեն մեկ մակարդակի վրա է Գվարդիոլայի, Կլոպի և Տուխելի հետ: Դա փաստ է։ Նման մարզիչ է պետք «Մանչեսթեր Յունայթեդին»: Դա դուր չի գա «Թոթենհեմի» երկրպագուներին, բայց ես կասեմ, որ «Յունայթեդն» ամռանը պետք է փորձի հրավիրել նրան:

Արդեն նկատելի է, որ Կոնտեն հիասթափված է «Թոթենհեմի» ֆուտբոլիստներից, նա այլ բան է ուզում։ «Մանչեսթեր Յունայթեդում» նա կարող է ինչ-որ յուրահատուկ բան անել: Ես նաև կարծում եմ, որ Պոչետինոն հիանալի մարզիչ է»,- ասել է Սքոուլզը Webby & O’Neill փոդքաստում: