Ինչպես հայտնում է «Գալաթասարայի» պաշտոնական կայքը՝ թուրքական ակումբը կողմնորոշվել է նոր գլխավոր մարզչի հարցում։ Թիմը կգլխավորի Դոմենեկ Տորենտը, ով փոխարինել է ավելի վաղ պաշտոնանկ արված Ֆաթիհ Թերիմին։
59-ամյա մասնագետն առավել հայտնի է նրանով, որ 2008-ից 2018 թվականներին եղել է Պեպ Գվարդիոլայի օգնականը «Բարսելոնայում», «Բավարիայում» և «Մանչեսթեր Սիթիում»:
Ավելի ուշ իսպանացի մարզիչը գլխավորել էր «Նյու Յորք Սիթին» և «Ֆլամենգոն»: