Պաշտոնական. Քինսլի Կոմանը երկարաձգեց պայմանագիրը «Բավարիայի» հետ

Մյունխենի «Բավարիայի» վինգեր Քինսլի Կոմանը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ մինչև 2027 թվականը, հայտնում է ակումբի  մամլո ծառայությունը։

25-ամյա ֆրանսիացին 2015 թվականի ամռանը վարձավճարով միացել է «Բավարիային» «Յուվենտուսից», իսկ երկու մրցաշրջան անց գերմանական ակումբը գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը։

Կոմանը «Բավարիայի» կազմում այս մրցաշրջանում անցկացրել է 17 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։ Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրած 36 խաղում նա խփել է 5 գոլ։