Մյունխենի «Բավարիան» պատրաստվում է երկարաձգել պայմանագրերը մի շարք ֆուտբոլիստների հետ

Մյունխենի «Բավարիան» այս տարվա գարնանը կբանակցի թիմի առաջատարներ՝ Մանուել Նոյերի և Թոմաս Մյուլերի հետ պայմանագրերի երկարաձգման շուրջ։

Այս մասին հայտնում է Bild-ը։ Վետերանների պայմանագրերն ավարտվում են 2023 թվականի ամռանը։

Ըստ աղբյուրի՝ Նոյերն ու Մյուլլերը կհամաձայնեն նման պայմանի։ Մանուելը և Թոմասը չեն ձգտում փոխել ակումբը և պատրաստ են կարիերան ավարտել Մյունխենում։