Ինչպես հայտնում է Financial Times-ը՝ «Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին անգամ ֆինանսական տարվա եկամուտով շրջանցել է «Մանչեսթեր Յունայթեդին»:
Ըստ KPMG աուդիտորական և խորհրդատվական ընկերության փորձագետների զեկույցի՝ Պրեմիեր Լիգայում «քաղաքայինների» հաղթանակը և Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ դուրս գալը ակումբին թույլ են տվել 2020/21 մրցաշրջանում գործառնական եկամուտը հասցնել 644 միլիոն եվրոյի, ինչը 17%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Պրեմիեր Լիգայի եկամուտով երբեմնի ամենահարուստ ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» նախորդ ֆինանսական տարում վաստակել էր 557 միլիոն եվրո։