Կառլո Անչելոտտի. «Չավիի հետ «Բարսելոնան» ավելի լավը կդառնա»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

– Համակրում եք արդյոք Չավիի գլխավորած «Բարսելոնային»: 

– Միանշանակ համակրում եմ, քանի որ, Չավին հստակ հասկանում է, թե ինչպիսի խաղ է ուզում տեսնել: Նա հավատարիմ է  ակումբի ինքնությանը: Վերջին շրջանում «Բարսելոնան» լավ շարք անցկացրեց: Չավիի գաղափարների շնորհիվ թիմն ավելի լավը կդառնա:

– Մրցաշարային աղյուսակում առկա 17 միավորի տարբերությունը արտացոլո՞ւմ է արդյոք թիմային մակարդակի տարբերությունը:

– Խաղը սկսվում է 0:0 հաշվով, ամեն ինչ՜ կորոշվի խաղադաշտում,- ասել է իտալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա հունվարի 12-ին Սաուդյան Արաբիայում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: