Հարձակվող Լուիս Սուարեսի պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։
Ըստ El Partidazo de COPE-ի՝ կողմերն արդեն քննարկել են նոր համաձայնագրի հնարավորությունը, սակայն մադրիդյան ակումբում կարծում են, որ ապագայում չպետք է հույսեր կապեն 34-ամյա ռմբարկուի հետ։
«Բարսելոնայի» նախկին հարձակվողի երկրորդ մրցաշրջանն «Ատլետիկոյում» շատ ավելի քիչ արդյունավետ է: Հաղորդվում է, որ ուրուգվայցի ֆուտբոլիստն արդեն առաջարկ է ստացել ամերիկյան «Ինտեր Մայամիից»: