Լա Լիգան պաշտոնապես գրանցել է կիսապաշտպան Ֆերան Տորեսին որպես «Բարսելոնայի» խաղացող։
Համապատասխան նշանը հայտնվել է լիգայի պաշտոնական կայքում։ Իսպանացին վաղը կարող է խաղալ Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի 1/2 եզրափակչի հանդիպմանը:
Կատալոնական ակումբը Տորեսի տրանսֆերի մասին հայտարարել էր դեկտեմբերի վերջին, սակայն չէր կարողացել գրանցել նրան, քանի որ ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրներ ուներ:
«Բարսան» և «Ռեալը» միմյանց դեմ կխաղան հունվարի 12-ին, հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին