Հայտնի է Ֆերան Տորեսի խաղային համարը «Բարսելոնայում» (VIDEO)

«Բարսելոնայի» նորեկ Ֆերան Տորեսն ընտրել է իր խաղային համարը:

Իսպանացի ֆուտբոլիստը կխաղա 19 համարի մարզաշապիկով։ Նախկինում այդ համարի ներքո հանդես են եկել Մատեուս Ֆերնանդեսը, իսկ նրանից առաջ՝ Մարտին Բրեյթուեյթը։

«Մանչեսթեր Սիթիում» Տորեսը խաղում էր 21 համարի մարզաշապիկով: 21-ամյա խաղացողը «Բարսա» է տեղափոխվել դեկտեմբերի վերջին, իսկ նախօրեին պաշտոնապես գրանցվել է ակումբի կողմից։

https://twitter.com/FCBarcelona_cat/status/1480992649884622853?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1480992649884622853%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.sports.ru%2Ffootball%2F1105250037-torres-vzyal-19-j-nomer-v-barselone.html