Ֆիլիպե Կոուտինյո. «Ես հիանում եմ Սթիվեն Ջերարդով»

«Ասթոն Վիլան» պաշտոնապես ներկայացրել է կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին որպես թիմի խաղացող։ Ակումբը վեցամսյա վարձակալության պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ։ Շնորհանդեսից հետո բիրմինգհեմյան ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է 29-ամյա խաղացողի առաջին մեկնաբանությունը:

«Հաճելի է լինել այստեղ, սա հիանալի ակումբ է: Ես շատ եմ խոսել մարզչի՝ Սթիվիի հետ, և նա պատմել է ինձ ակումբի ու իր հավակնությունների մասին։

Ես շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար և ցանկանում եմ վայելել ֆուտբոլը։ Ես Սթիվիին վաղուց եմ ճանաչում։ Ես խաղացել եմ նրա հետ և շատ բան սովորեցի նրանից:

Նա մարդ է, ումով ես հիանում եմ։ Հուսով եմ, որ այստեղ կանեմ առավելագույնը: Իհարկե, ես շատ կաշխատեմ և հուսով եմ, որ միասին մենք կարող ենք լավ աշխատանք կատարել»,- աել է կիսապաշտպանը: