Ֆաբիո Կանավարոն հրաժարվել է գլխավորել Լեհաստանի հավաքականը, հայտնում է մարզական լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 48-ամյա մասնագետը մի քանի օր մտածել է, սակայն որոշել է հրաժարվել առաջարկից, ինչի մասին արդեն հայտնել էր Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին։ Կանավարոն վստահ չէ, որ ժամանակ կունենա ազգային հավաքականին փլեյ-օֆֆին ամբողջությամբ նախապատրաստելու համար։
Կանավարոն աշխատել է որպես գլխավոր մարզիչ «Էվերգրանդում», «Ալ-Նասրում», «Տյանցզինում» և որպես գլխավոր մարզիչ հանդես է եկել Չինաստանի հավաքականի կազմում։ Իտալացի մասնագետը Էվերգրանդից հեռացել է 2021 թվականի սեպտեմբերին։