«Սամպդորիան» հետաքրքրված է «Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկի տեղափոխությամբ, հայտնում է TuttoAtalanta-ն։
Աղբյուրի համաձայն՝ ճենովական ակումբը ցանկանում է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը ժամկետով վարձակալել 26-ամյա խաղացողին և ցանկանում է գործարքի մեջ ներառել տրանսֆերի գնման օպցիան։ Հաղորդվում է, որ «Ատալանտան» պահանջում 15 միլիոն եվրո։ Կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված են նաև «Ջենոան» և «Վերոնան», իսկ «Տորինոն» հրաժարվել է տրանսֆերից:
2021/22 մրցաշրջանում Միրանչուկն «Ատալանտայի» կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման շնորհիվ։ Transfermarkt.com պորտալը ռուս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 11 մլն եվրո։