Չավի. ««Ռեալի» դեմ խաղը կարող է բեկումնային լինել «Բարսելոնայի» համար»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա հանդիպումից ունեցած սպասելիքներով։

«Այս հանդիպումը բեկումնային կլինի, այն շատ կարևոր է մեզ համար։ Հաղթանակը մեծ ոչ միայն դուրս կբերի եզրափակիչ, այլև վստահություն կհաղորդի ողջ նախագծին։ Նշանակությունը հսկայական է։

Վաղը պետք է կենտրոնանանք այս մրցաշարի վրա, որում երկու խաղում կարող ենք նվաճել գավաթը։ Դա կարևոր շրջադարձային պահ կլիներ: Սա շատ կարևոր խաղ է մեզ համար»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը կկայանա վաղը՝ հունվարի 12-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին