Թոնի Կրոսը խոսել է իր ապագայի մասին

«Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը խոսել է «արքայական» ակումբում իր ապագայի մասին:

«Ես միտումնավոր ընտրեցի պայմանագրի այս ժամկետը, երբ վերջին անգամ երկարաձգեցինք այն «Ռեալի» հետ: Երբ պայմանագիրն ավարտվի, ես կլինեմ 33 տարեկան: Լավ տարիք է ապագայի մասին մտածելու համար… Սա իմ ութերորդ մրցաշրջանն է «Ռեալում», և մենք հիանալի հարաբերություններ ունենք ակումբի հետ: Ես գոհ եմ, կարծում եմ, որ ակումբը նույնպես:

Ես դեռ ինձ շատ լավ եմ զգում, բայց նախ՝ իմ մակարդակը պետք է համապատասխանի «Ռեալին», երկրորդ՝ մարմինը պետք է թույլ տա խաղալ, և երրորդ՝ ես պետք է ցանկություն ունենամ։ Եթե ​​այս ամենը լինի, ուրեմն մենք կբանակցենք։ Եթե ​​ոչ, ապա իմ պայմանագիրը կավարտվի 2023 թվականին»,- ասել է Կրոսը։