Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, համաձայնեցրել է Մադրիդի «Ռեալի» հետ նոր պայմանագրի պայմանները։
Ինչպես հաղորդում է As-ը՝ խորվաթն արդեն ընդունել է մադրիդյան ակումբի առաջարկը։ Կիսապաշտպանի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի ամառը։ Ըստ այդմ՝ Մոդրիչը 10%-ով ավելի քիչ կվաստակի, քան հիմա։
Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես և Վինիսիուսի դեպքում, կստորագրվեն մրցաշրջանի ավարտից հետո։
Մարզիչ Կարլո Անչելոտտին տպավորված է 36-ամյա ֆուտբոլիստի վերաբերմունքով և գնահատում է նրա մարտավարական ըմբռնումը: Իտալացի մասնագետն արդեն Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանն է ներկայացրել 2022/23 մրցաշրջանի ծրագիրը։ Դրանում մասնավորապես ասվում է, որ նա հույսը դնում է Մոդրիչի վրա:
Կիսապաշտպանի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը։