Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ մոտ ապագայում, Մադրիդը կհայտարարի 36-ամյա խորվաթի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ: