Կյելինի. ««Յուվենտուսն» «Ինտերի» հետ խաղում ստիպված կլինի զգուշավոր լինել»

«Յուվենտուսի» պաշտպան և ավագ Ջորջիո Կյելինին խոսել է «Ինտերի» հետ Իտալիայի Սուպերգավաթի հանդիպման մասին:

«Պետք է պահել հավասարակշռությունը՝ շարժվելով դեպի նպատակը: Վերջին խաղում հաղթելը մեզ ադրենալինի լիցք տվեց, բայց չպետք է թուլանանք: Այս մրցաշրջանում մենք հոգեբանական խնդիրներ ունենք։ Առջևում տիտղոսի համար խաղն է, մենք պետք է համբերատար և հանգիստ լինենք։

Մենք հիանալի թիմի դեմ ենք խաղալու, պետք է զգոն լինել։ Մենք պարտվում էինք նույնիսկ այն ժամանակ, երբ ֆավորիտ էինք։ «Ինտերը» ֆիզիկապես ուժեղ և տեխնիկական թիմ ունի։ Մենք պետք է զգուշավոր և կենտրոնացված լինենք»,- փորձառուի պաշտպանի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: