Կարլո Անչելոտտի. «Կարելի է ասել, որ Մոդրիչը ցմահ պայմանագիր ունի «Ռեալի» հետ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին հաստատել է, որ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր կկնքի «արքայական» ակումբի հետ։

«Մոդրիչը դեռ չի ստորագրել նոր պայմանագիրը։ Բայց, կարելի է ասել, որ նա ցմահ պայմանագիր ունի Մադրիդի «Ռեալի» հետ»,- իտալացի մասնագետին է ցիտում Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ մոտ ժամանակներս «սերուցքայինները» կհայտարարեն 36-ամյա խորվաթի հետ մինչև 2023 թվականը համաձայնագրի ժամկետի երկարաձգման մասին:

Այս մրցաշրջանում Մոդրիչն անցկացրել է 20 հանդիպում ևդարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ։