Իսկոն չի ցանկանում հունվարին հեռանալ «Ռեալից»

«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն հրաժարվում է հեռանալ մադրիդյան թիմից: «Արքայական» ակումբը ցանկացել է հունվարին բաժանվել ֆուտբոլիստից, սակայն իսպանացին այլ կարծիքի է, հաղորդում է Marca-ն։

Նշենք, որ Իսկոյի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև այս տարվա ամառ։ «Սերուցքայինները» ցանկանում էին նրա տրանսֆերից որոշակի գումար վաստակել, սակայն այժմ ստիպված կլինեն ամռանն անվճար բաց թողնել։ Կիսապաշտպանը մտադիր է մինչև համաձայնագրի ժամկետի ավարտը մնալ թիմոիմ:

Այս մրցաշրջանում 29-ամյա խաղացողը մասնակցել է Լա Լիգայի 9 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։