ժերար Պիկեի նախախաղյա մամլո ասուլիսը

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ Սուպերգավաթի կիսաեզրափակչի առաջիկա հանդիպման մասին։

«Մենք հիմա լավ ժամանակներ ենք ապրում։ Մենք աճում ենք։ Կարծում եմ՝ «Բարսան» լավ կխաղա ու դուրս կգա եզրափակիչ։

Այն իրավիճակում, որում գտնվում ենք, յուրաքանչյուր հաղթանակ մեզ ավելի ուժեղ է դարձնում։ Ակնհայտորեն տիտղոսը նվաճելը մեզ ավելի մեծ վստահություն կհաղորդի: Սա լավ ազդեցություն կունենա թիմի վրա առաջիկա ամիսներին և կօգնի մեզ աճել:

Պայքարելու ենք հաղթելու համար. «Բարսան» մի քանի տարի չէր կարողանում նվաճել այս գավաթը»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:

«Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ հունվարի 12-ին։ Հանդիպումը կկայանա Էր Ռիադի (Սաուդյան Արաբիա) «Քինգ Ֆահդ» մարզադաշտում։