Պեդրին և Ֆերան Տորեսը կմասնակցեն Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի խաղին

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Պեդրիի և Ֆերան Տորեսի մոտ կորոնավիրուսի թեստը բացասական է, հայտնում է կատալոնացիների մամուլի ծառայությունը։

Երկու ֆուտբոլիստներն էլ այժմ կարող են միանալ թիմին և խաղալ Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում (հունվարի 12): Նրանք ինքնամեկուսացման մեջ են հունվարի 3-ից:

Հիշեցնենք, որ 21-ամյա Տորեսը դարձել է «Բարսելոնայի» խաղացող ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանում՝ տեղափոխվելով «Մանչեսթեր Սիթիից» 55 միլիոն եվրոյի դիմաց