Ֆաբիո Կանավարոն հրաժարվել է գլխավորել եվրոպական հավաքականը

Ֆաբիո Կանավարոն չի գլխավորի Լեհաստանի հավաքականը: Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացի մասնագետին 2 տարվա պայմանագիր է առաջարկվել։ Մի քանի օր քննարկելուց հետո նա որոշեց հրաժարվել այս առաջարկից։ Իր որոշման մասին 48-ամյա մարզիչը հայտնել է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ հեռախոսազրույցում։

Մերժման պատճառներից մեկը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի հանդիպումներին պատրաստվելու կարճ ժամանակն էր։ Մարտի 24-ին Լեհաստանի ընտրանին կխաղա Ռուսաստանի հավաքականի հետ։