Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել եվրոպական մեկ այլ գրանդ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է դառնալ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ, հայտնում է Le 10 Sport-ը։ Հարձակվող Կիլիան Մբապպեն մոտ է փարիզյան ակումբից հեռանալուն, ուստի ղեկավարությունը տարբերակներ է փնտրում կազմն ուժեղացնելու համար։ Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն պատրաստ է քայլեր ձեռնարկել, եթե Ռոնալդուն ցանկություն հայտնի հեռանալ անգլիական թիմից։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 16 խաղի՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «կարմիր սատանաները» զբաղեցնում են յոթերորդ հորիզոնականը: 19 հանդիպումներում Ռալֆ Ռանգնիկի սաները վաստակել են 31 միավոր: