«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է այն կարծիքը, որ Ա Սերիայի չեմպիոնական տիտղոսի ճակատագիրը միլանյան ակումբի ձեռքում է։
«Ոչ ոք դա չասաց հոկտեմբերի 22-ին, երբ մենք 1-ին հորիզոնականից հետ էինք մնում 7 միավորով։ Հիմա՝ 8 անընդմեջ հաղթանակից հետո, բնականաբար, մարդիկ խոսում են այդ մասին։ Մենք կարող ենք դա օգտագործել միայն որպես մոտիվացիա, որպեսզի շարունակենք կատարելագործվել:
Ես բախտավոր եմ, որ ունեմ հիանալի խաղացողներ: Պետք է շարունակենք նույն ոգով, քանի որ մեր բոլոր մրցակիցներն այսօր հաղթել են։ Այնպես որ, մենք չենք կարող կանգ առնել, պետք է շարունակենք հաղթել»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: