Սերխիո Բուսկետսի նախախաղյա ասուլիսը

«Բարսելոնայի» հենակետային Սերխիո Բուսկետսը կիսվել է մտքերով առաջիկա խաղից առաջ: Մենք պետք է շարունակենք աճել։ Մենք ավելի լավ և հուսալի ենք խաղում: Հուսով եմ՝ մենք կկարողանանք ավելի զարգանալ, հատկապես, երբ վերադառնան վնասվածք ունեցող խաղացողները։ Պետք է միայն առաջ նայենք։ Խոսելով թիմակից Լյուկ դե Յոնգի մասին իսպանացին ասաց. «Չգիտեմ, թե ապագայում ինչ կլինի Լյուկ դե Յոնգի հետ, սակայն նա շատ օգտակար ֆուտբոլիստ է։ հուսով եմ, որ նա կարող է մեզ հետագայում օգնել: Մադրիդի դեմ մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում։ Մենք հաղթելու շանսեր կունենանք, եթե լավ խաղանք, և դա այն է, ինչին մենք ձգտում ենք»