Ինչպես հայտնում է El Golazo de Gol-ի լրագրող Սերխի Կիրանտեն, «արքայական ակումբի» հարձակողական ոճի կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի մասնակցի Իսպանիայի Սուպերգավաթի «Բարսելոնայի» դեմ կայանալիք կիսաեզրափակիչ խաղին:
Ուելսցին, ով արձակուրդից վերադառնալուց հետո ընդամենը մեկ օր է մարզվել թիմի հետ, մեջքի ցավերի պատճառով դուրս է մնացել թիմի հայտացուցակից։