«Յուվենտուսը» հայտնել է թիմի հարձակվող Ֆեդերիկո Կյեզայի ծնկի վնասվածքի լրջության մասին: 24-ամյա խաղացողը երեկ Ա Սերիայի «Ռոմայի» դեմ հանդիպմանը (4:3) խաղադաշտը լքել էր արդեն 32-րդ րոպեին։
Թուրինյան ակումբը տեղեկացնում է, որ Եվրոպայի չեմպիոնը վնասել է առջև խաչաձև կապանները։ Առաջիկա օրերին խաղացողը վիրահատության կենթարկվի:
Ըստ Tuttosport-ի՝ հարձակվողն «Յուվենտուսին» այլևս չի օգնի այս մրցաշրջանում: Նա նաև Իտալիայի հավաքականի հետ չի խաղա 2022 թվականի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում, որտեղ «Սկուադրա աձուրան» կիսաեզրափակչում կհանդիպի Հյուսիսային Մակեդոնիայի հետ, և եթե թիմը դուրս գա եզրափակիչ՝ Պորտուգալիայի կամ Թուրքիայի:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցած 14 խաղում Կյեզան 2 գոլ է խփել և կատարել 2 ասիստ: