Պաշտոնական. «Բարսելոնան» նոր պայմանագիր կնքեց Սամուել Ումտիտիի հետ

«Բարսելոնան» հայտարարել է պաշտպան Սամուել Ումտիտիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը համաձայնել է աշխատավարձի կրճատմանը: Կատալոնական ակումբը հրապարակավ շնորհակալություն է հայտնել պաշտպանին։ Այդ որոշման շնորհիվ «կապտանռնագույնները» կկարողանան թիմի նորեկ Ֆերան Տորեսին գրանցել Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայում։

Ումտիտին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2016 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա խաղացողն Իսպանիայի առաջնությունում մասնակցել է ընդամենը 1 հանդիպման։

https://twitter.com/FCBarcelona/status/1480499532286803976