Անգլիայի առաջնության 18-րդ տուրի «Էվերթոն» – «Լեսթեր» հանդիպումը, որը պետք է կայանար հունվարի 11-ին «Գուդիսոն Պարկում», հետաձգվել է, հայտնում է Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը։
Դա պայմանավորված է նրանով, որ «Լեսթերը» բավարար թվաքանակով ֆուտբոլիստ կազմում չունի (13 դաշտային և դարպասապահ) կորոնավիրուսի, վնասվածքների և Աֆրիկայի ազգերի գավաթի համար խաղացողների մեկնելու պատճառով:
Հանդիպման նոր ժամկետի վերաբերյալ որոշում կկայացվի ավելի ուշ։