«Նորվիչի» նախկին մարզիչը կարող է գլխավորել «Կրասնոդարը»

«Կրասնոդարի» ղեկավարությունը դիտարկում է «Նորվիչի» նախկին գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։

Ինչպես տեղեկացնում է Championat.com-ը՝ ռուսական ակումբը բանակցություններ է վարում 45-ամյա մասնագետի հետ։ Այս պահին Ֆարկեն թիմի նոր մարզչի հիմնական թեկնածուն է։

Հիշեցնենք, որ գերմանացին «Նորվիչը» գլխավորել է 2017-ից 2021 թվականներին։ Նրա օրոք ակումբը 2 անգամ Չեմպիոնշիփից բարձրացել է Պրեմիեր Լիգա։

18 տուրից հետո «Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը՝ ակտիվում ունենալով 29 միավոր։