ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն կարծիք է հայտնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին, ում հետ միասին խաղում է Ֆրանսիայի հավաքականում։
«Նա արժանի է այն ամենին, ինչ այժմ ապրում է։ Կարիմը հիանալի խաղացող է և իր հետքն է թողել «Ռեալի» պատմության մեջ:
Նա վերադարձավ Ֆրանսիայի հավաքական և շատ բան է անում։ Մենք ուրախ ենք, որ Կարիմը կրկին մեզ հետ է»,- ասել է Մբապպեն TF1-ին տված հարցազրույցում:
Բենզեման «Ռեալի» կազմում անցկացրած 584 խաղում դարձել է 301 գոլի ու 152 գոլային փոխանցման հեղինակ: 34-ամյա հարձակվողն «արքայական» ակումբի հետ նվաճել 19 գավաթ, այդ թվում՝ 4 անգամ հաղթելով Չեմպիոնների Լիգայում: