«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթուեյթն այսօր մարզվել է թիմի ընդհանուր խմբում։
Դանիացի ֆուտբոլիստը, ով վնասվածքի պատճառով չի խաղում 2021 թվականի օգոստոսից, Իսպանիայի Սուպերգավաթի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ աշխատել է թիմի հետ:
Նաև որոշ ժամանակ ընդհանուր խմբում մարզվել են կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը և պաշտպան Ռոնալդ Արաուխոն, ովքեր վերականգնվել են վնասվածքից։
Այսօր մարզվել է նաև հարձակողական ոճի կիսապաշտպան Անսումանե Ֆատին: Յուսուֆ Դեմիրն ու Էրիկ Գարսիան դեռևս հասանելի չեն, ինչպես և Ֆերան Տորեսն ու Պեդրին, որոնց մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել:
Հավելենք, որ Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումը կկայանա հունվարի 12-ին։