ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին ամփոփել է Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրի «Լիոնի» դեմ խաղի արդյունքը (1:1):
«Կարծում եմ՝ շատ լավ խաղ էր երկու մեծ թիմերի միջև: Մենք շատ շուտ գոլ բաց թողեցինք, բայց շարունակեցինք խաղալ, հնարավորություններ ստեղծել, և կարծում եմ, որ ընդհանուր արդյունքն արդարացի է։
Չնայած դրան՝ եթե Մբապպեի տուգանային հարվածից հետո գոլ լիներ, մենք կհաղթեինք…: Կարծում եմ, որ լավ խաղ էր, որը պետք է որ երկրպագուներին դուր գա»,- իտալացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում փարիզյան ակումբի պաշտոնական կայքը: