Դանի Ալվեսը կազմել է իր խորհրդանշական հավաքականը

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը նշել է իր կարծիքով աշխարհի լավագույն խաղացողներին խաղային յուրաքանչյուր դիրքում: Յուրահատուկ խորհրդանշական հավաքականում տեղ են գտել դարպասապահ՝ Վիկտոր Վալդեսը, կենտրոնական պաշտպան Կարլես Պույոլը, կատալոնացիների ներկայիս գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը և կենտրոնական հարձակվող Սամուել Էտոօ-ն: Հատկանշական է, որ Ալվեսը հավաքականում չի ընդգրկել նախկին խաղընկեր Լեո Մեսսին: