Ռոմելու Լուկակուն կհեռանա Լոնդոնի «Չելսիից»

«Չելսին» պատրաստ է վաճառել հարձակվող Ռոմելու Լուկակուին, հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը դժգոհ է ֆուտբոլիստի վերջին հարցազրույցից, որտեղ նա դժգոհություն է հայտնել թիմում տիրող իրավիճակից և խոսել «Ինտեր» վերադառնալու ցանկության մասին։ Բելգիացին արդեն ներողություն է խնդրել իր խոսքերի համար, սակայն Աբրամովիչը դեռ մտածում է նրան վաճառելու մասին։

Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ն։ Պարբերականի տեղեկություններով՝ փարիզցիները պատրաստ են վճարել 90 մլն եվրո։

2021 թվականին նա 115 միլիոնով տեղափոխվեց «Ինտերից»։ «Չելսին» կարող է վաճառել ֆուտբոլիստին, եթե փոխհատուցվի նրա վրա ծախսված գումարի մեծ մասը։