«Յուվենտուսն» Իտալիայի Սուպերգավաթի «Ինտերի» հետ խաղից առաջ կորցրել է հիմնական կազմի մի շարք խաղացողների:
Պաշտպաններ Մատեյս դե Լիգտը և Խուան Կուադրադոն բաց կթողնեն խաղը որակազրկման պատճառով:
Հոլանդացին նախօրեին հեռացվեց Ա Սերիայի՝ «Ռոմայի» հետ խաղում (4:3), իսկ կոլումբիացին դեղին քարտ ստացավ, ինչը հանգեցրեց ավտոմատ կերպով որակազրկման։ Երկու որակազրկումն էլ տարածվում են նաև Սուպերգավաթի հանդիպման վրա:
«Ինտերի» հետ չի խաղա հարձակվող Ֆեդերիկո Կյեզան, ով ծնկի վնասվածք է ստացել։ Իտալացու մոտ խաչաձև կապանների պատռվածքի կասկած կա։
Նաև դեռևս շարք չեն վերադարձել պաշտպաններ Դանիլոն, Լեոնարդո Բոնուչչին և Ալեքս Սանդրոն:
«Ինտեր» – «Յուվենտուս» հանդիպումը կայանալու է հունվարի 12-ին՝ Միլանում և մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:55-ին։