«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Ա Սերիայի 21-րդ տուրում «Յուվենտուսից» կրած պարտությունը (3:4).
«70 րոպե մենք ամբողջությամբ վերահսկում էինք խաղը։ Թիմն իսկապես լավ խաղաց՝ ցույց տալով, թե ինչպիսի բնավորություն է պետք խաղը վերահսկելու համար:
Սակայն այս 70 րոպեներից հետո հոգեբանական ձախողում եղավ. «Յուվեի» երկրորդ գոլը մատնեց մեզ. Գերազանց հանդիպում անցկացրեց Ֆելիքս Աֆենա-Գյանը, բայց խաղացողը, որը փոխարինեց նրան (Էլդոր Շոմուրոդովը) ամեն ինչ սխալ արեց։
Մենք մրցակցին թույլ տվեցինք հաշիվը դարձնել 2:3՝ ուժեղ բնավորությամբ մրցակից։ Վախ ու հոգեբանական բարդույթներ առաջացան։ Ինձ համար նման հաշիվը խնդիր չէ, բայց թիմի համար խնդիր դարձավ։
Երբ դու ինքդ քեզ գցում ես, պետք է ոտքի կանգնես և բնավորություն ցույց տաս: Բայց մեր հանդերձարանում չափազանց փափուկ ու թույլ մարդիկ կան։
Ես արդեն ասել եմ իմ խաղացողներին, որ եթե հանդիպումն ավարտվեր 70-րդ րոպեին, դա հիանալի խաղ կլիներ։ Ցավոք, այդ ժամանակ հանդիպումը չավարտվեց»,- ասել է պորտուգալացին: