«Ջենոան» առաջիկա ժամերի ընթացքում կարող է հեռացնել Անդրեյ Շևչենկոյին

«Ջենոայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, թվիթերում հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Ըստ աղբյուրի՝ ուկրաինացի մասնագետը կարող է պաշտոնանկ արվել առաջիկա մի քանի ժամվա ընթացքում։ Ակումբի ղեկավարությունն առաջիկայում կքննարկի նրա պաշտոնավարման նպատակահարմարությունը։ Այս տեղեկությունը հաստատում է իտալացի հեղինակավոր լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը։

«Սպեցիայից» կրած տնային պարտությունից (0:1) հետո ճենովական ակումբը շարունակում է մնալ մրցաշարի լքման գոտում։ Թիմն ունի 12 միավոր և զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը։ 45-ամյա Շևչենկոյի օրոք «Ջենոան» երբեք չի հաղթել Իտալիայի առաջնությունում՝ 3 ոչ-ոքի և 6 պարտություն: