«Բարսելոնայի» սանն օգնության ձեռք է մեկնում թիմին

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, Ֆելիպե Կոուտինյոյի՝ «Ասթոն Վիլա» տեղափոխությունը բավարար չէ Տորեսին գրանցելու համար, ուստի կատալոնական ակումբը ցանկանում է բանակցել Սերժի Ռոբերտոյի հետ աշխատավարձի կրճատման շուրջ, որպեսզի կարողանա հայտավորել թիմի նորեկ՝ Ֆերան Տորեսին։

Ռոբերտոյի պայմանագիրը «Բարսայի» հետ ավարտվում է հունիսին, սակայն  ֆուտբոլիստը ցանկանում է մնալ: Կողմերը բանակցում են կատալոնացի պաշտպանի աշխատավարձի կրճատման շուրջ` հաշվի առնելով ակումբի ծանր ֆինանսական դրությունը: Նշվում է, որ Ռոբերտոն նույպես համաձայն է աշխատավարձի կրճատմանը: