«Բարսելոնան» յուրահատուկ նվաճման է հասել

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում կատալոնական «Բարսելոնան» հետաքրքիր արդյունք է գրանցել:

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Բարսելոնան» ոչ-ոքի խաղաց «Գրանադայի» հետ (1:1): Հարձակվող Լյուկ դե Յոնգը 57-րդ րոպեին գլխի հարվածով գրավեց մրցակցի  դարպասը։ Ընդհանուր առմամբ, «Բլաուգրանան» Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում  գլխով խփել է 8 գոլ ։ Այս ցուցանիշով կատալոնացիները առաջատար են մրցաշարում։

Հատկանշական է, որ անցած ամբողջ առաջնությունում Բարսելոնան ընդամենը 7 անգամ է  գոլ խփել գլխի հարվածով