Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Ջենոան» սեփական հարկի տակ պարտվեց «Սպեցիային» (0:1):
Անդրեյ Շևչենկոյի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո ջենոացիները դեռ չեն կարողանում հաղթել Սերիա Ա-ում։
«Ջենոան» առաջնությունում անցկացրել է ինը խաղ՝ վեցում պարտվելով և երեք անգամ ոչ-ոքի խաղալով:
Ջենոացիները Շևչենկոյի գլխավորությամբ իրենց միակ հաղթանակը տարան Իտալիայի գավաթում՝ հաղթելով «Սալերնիտանային» (1:0):
Ուկրաինացին բաց է թողել այսօրվա խաղը կորոնավիրուսի պատճառով։
«Ջենոան» 21 խաղում 12 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը: